Մամուլ

Ողբերգական դեպք Լոռու մարզում․ սառցակալած ջրափոսի վրայով անցնելիս, սառույցը կոտրվել է և 4-ամյա երեխան ընկել է ջրափոսը

Ողբերգական դեպք Լոռու մարզում․ սառցակալած ջրափոսի վրայով անցնելիս, սառույցը կոտրվել է և 4-ամյա երեխան ընկել է ջրափոսը

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունվարի 15-ին ողբերգական դեպքէ տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» շտապօգնության կայանից, ովքեր հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի գյուղերից մեկը, որտեղ տանը հարակից լճակից դուրս են բերել երեխայի դին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, Ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը, Հայաստանի քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ Դ․ Ղազախեցյանը և ավագ քննիչ Ա․ Վերմիշյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում 4-ամյա Տ․ Մորոզովան նշված գյուղի 1-ին փողոցի 244 հասեցի դիմաց գտնվող սառցակալած ջրափոսի մակերեսի վրայով անցնելիս, սառույցը կոտրվել է, և երեխան ընկել է ջրափոսը և ջրահեղձ եղել։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել