Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ «Տեցի կռուգ»-ում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք Երևանում․ «Տեցի կռուգ»-ում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր, հուլիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի 3-րդ նրբանցքի ՍՊԸ-ներից մեկում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

diak

Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված շինանյութի մանրամեծածախ առևտրի տարածքում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդուն և արձանագրել նրա մահը։

ashxatasenyak diak tec

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչի գլխավորությամբ, ում կողմից դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ Ա․ Հ․-ն էր։

Կիսվել