Ողբերգական դեպք` Գեղարքունիքի մարզում. Մարտունու ԲԿ տեղափոխված 11-րդ դասարանի աշակերտուհին մահացել է
Ողբերգական դեպք` Գեղարքունիքի մարզում. Մարտունու ԲԿ տեղափոխված 11-րդ դասարանի աշակերտուհին մահացել է
Shamshyan.com-ի տեղեկություններով հունվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր որովայնային խոռոչավոր օրգանի թափածակում» ախտորորշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գերասիմյանի գլխավորությամբ։
Ոստիկանները տեղում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 17-ամյա Նազիկ Խ․-ն է, ով հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վիրահատարանում մահացել է։
Ըստ հիվանդանոցի հայտնածի՝ մահվան պատճառը եղել է հանկարծամահությունը։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը սովորում էր Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։