Մամուլ

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ հոր աչքի առաջ Նիվան վրաերթի է ենթարկել որդուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ հոր աչքի առաջ Նիվան վրաերթի է ենթարկել որդուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր, հունվարի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Մեծամոր» բժշկական կենտրոն։

Վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով, տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնին, քանի որ դեպքը տեղի է ունեցել Վաղարշապատի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում։

niva avtovtar

Հիվանդանոցից տեղեկություն է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։

avtovtar 06

Դեպքի վայրում վրաերթի հետևանքով մահացածի հայրը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր․ «Մեքենայի անվահեծը վնասվել էր, տղայիս հետ կանգնեցինք ու փոխեցինք։

Մեքենան ես եմ վարել, բայց անվահեծը փոխելուց հետո ուզեցավ նստի ավտոն, որ շարժվենք, ուժեղ ձայն լսեցի։ Ու տեսա, որ տղաս գետնին ընկած էր։ Մոտ 15 րոպե սպասել ենք, որ շտապօգնությունը գա։ Քաղաքացիների օգնությամբ՝ տղայիս տեղափոխեցինք հիվանդանոց»։

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանի ուղեկցությամբ՝ ВАЗ 2121-ի վարորդը տեղափոխվեց «Վաղարշապատ» բժշկական կենտրոն՝ սթափության փորձաքննություն անցնելու համար։ 

Քննիչի հանձանարարականով վրաերթի ենթարկվածի հոր ВАЗ 2106-ը նույնպես տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ տարածք։

Կիսվել