Մամուլ

Ողբերգական դեպք Արարատի մարզում․ Արտաշատի հիվանդանոց  է տեղափոխվել է 6 ամսական աղջնակի դի

Ողբերգական դեպք Արարատի մարզում․ Արտաշատի հիվանդանոց  է տեղափոխվել է 6 ամսական աղջնակի դի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը, ժամը 12։30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել երեխայի դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիետի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ 6 ամսական Ռոմեալա Ա․-ն է, ով նույն օրը, ըստ հարազատների՝ տանը հանկարծամահ է եղել։ 

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել