Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. Արթիկ քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է մեկուկես ամսական տղայի դի
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. Արթիկ քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է մեկուկես ամսական տղայի դի
Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել «Արթիկի» շտապ բուժօգնության կայանից, որ նույն օրը՝ ժամը 03:30-ին, բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է երեխայի դի:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մոտ մեկուկես ամսական Վ. Հ.-ն է:
Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։