Մամուլ

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կազմված փաստաթղթեր են ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի կողմից հոկտեմբերի 20-ին Վանաձորում տեղի ունեցած տղամարդու մահվան փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի «Տարոն 4» թաղամասի Բելառուսների 14 շենքի բակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

voxbergakan depq lori

Նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 87-ամյա Խանո Ա.-ն է, ով հանկարծամահ է եղել հարազատների ներկայությամբ:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կիսվել