Մամուլ

Ողբերգական դեպք՝ Երևանում. Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes ML-ի կողմից

Ողբերգական դեպք՝ Երևանում. Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes ML-ի կողմից

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 9-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Տիգրան Մեծ պողոտայում՝ «Գաուդիս» շաուրմայանոցի դիմաց, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: 

Այնուհետև հարվածի հետևանքով հետիոտնը շպրտվել է ու կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայի կողմից:

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց:

Opel-ի և Mercedes-ի վարորդները փախուստի չեն դիմել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում պարեկները ու քննիչները հայտնաբերել են Mitsubishi մակնիշի ավտոմեքենա, որով վրաերթի ենթարկվածը եկել է նշված վայր, ավտոմեքենան կայանել, ապա իջել և ոտքով անցել է հետիոտնի համար չնախատեսված վայրով, գնումներ կատարել և հետ վերադառնալով՝ վրաերթի է ենթարկվել:

Պարեկները ճշտել են Mitsubishi-ի սեփականատիրոջ ինքնությունը, ում հետ զրուցել են և նա հայտնել է, որ ավտոմեքենան ինքը թողել է ավտովերանորոգող արհեստավորի մոտ և ոչնչից տեղյակ չէ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:

Կիսվել