Ողբերգական դեպք՝ Երևանում. Հալաբյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Ողբերգական դեպք՝ Երևանում. Հալաբյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 67 հասցեում գործող այգու տարածքում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրաամանատարի տեղակալ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քնննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմաբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը: