Մամուլ

Ողբերգական դեպք՝ Ապարանում. տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին

Ողբերգական դեպք՝ Ապարանում. տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը և ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանը։

shmol gaz di

Փրկարարները, ընթերակների ներկայությամբ բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են տղամարդու, իսկ լոգարանի դռան մոտ՝ կնոջ դիերը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։

txamardu di 2

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս մահացել են շմոլ գազից։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք ամուսիններ էին։ Փաստի առթիվ Բ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝դիակի դատաբժշկական։

Ոստիկանությունն ու քննչակաան վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։

Կիսվել