Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ ճակատի բախվել են Opel Astra-ն ու ՎԱԶ 21099-ը, կա 1 զոհ, 2 վիրավոր
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ ճակատի բախվել են Opel Astra-ն ու ՎԱԶ 21099-ը, կա 1 զոհ, 2 վիրավոր
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր` հունվարի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Opel Astra և ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աաստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի դիատարին։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը և ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը։
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, րտեղից ժամանել է քննչական խումբը` մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և Նաիրիի քննչական բաժնի պետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։