Մամուլ

Ողբերգական ավտովթար Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին․ բախվել են Mercedes-ն ու BMW-ն

Ողբերգական ավտովթար Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին․ բախվել են Mercedes-ն ու BMW-ն

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհից դեպի Ճամբարակ քաղաք տանող ճանապարհին բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

shorja avtovtar

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հատնում է, որ բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է և վերածվել մետաղի ջարդոնի, իսկ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, դառնալով ոչ շահագործելի։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ «Ճամբարակ» բժշկական կենտրոնում սպասում են, որ Երևանից ժամանի Սանավիացիայի ուղղաթիռը, որպեսզի վիրավորներից մեկին տեղափոխի Երևանի հիվանդանոցներից մեկը։

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում ՃՈ հետաքննիչ Հ. Մարգարյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Կիսվել