Ողբերգական ավտովթար Երևանում. 33-ամյա վարորդը BMW-ով բախվել է զինկոմիսարիատի երկաթե ճաղավանդակներն և տեղում մահացել
Ողբերգական ավտովթար Երևանում. 33-ամյա վարորդը BMW-ով բախվել է զինկոմիսարիատի երկաթե ճաղավանդակներն և տեղում մահացել
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 04:30-ի սահմաններում Երևանի Սարի Թաղի բնակիչ, 33-ամյա Արկադի Ղուկասյանը իր վարած BMW մակնիշի 10 XN 101 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Հալաբյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մետր օդով առաջ ընթանալով, բախվել է Հալաբյան փողոցում գտնվող Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման (ժողովրդին հայտնի Մաշտոցի զինկոմիսարիատի) երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 1 մետր բարձրությունից կողաշրջված վիճակում հայտնվել ստորաբաժանման տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով Ա. Ղուկասյանը տեղում մահացել է, իսկ ուղևորուհին՝ Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Ազատուհի Ղարիբյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի վայր է ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը: Դեպքի վայրում հավաքվածներն էլ նշում էին, որ վիրավորին ինքն է ուղեկցել հիվանդանոց:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ ) հատկանիշներով:
Ավտոմեքենան փրկարարներն ու քաղաքացիները դարձի են բերել, ապա քարշակի միջոցով՝ քննիչի հանձնարարականով, տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: