Մամուլ

Ողբերգական ավտովթարից 3 հոգի գիտակցության չգալով մահացել են․ Տեսանյութ դեպքից

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Lexus» և «LADA Priora» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վիրավորներից 3-ը, ըստ բժիշկների, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վթարի մեղավորը «Lexus»-ի վարորդն է եղել, ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել բաժանարար կանաչ գազոնի վրայով, անցել հանդիպակաց երթևեկելի գոտի, և բախվել դեպի Արմավիր ընթացող «LADA Priora»-ին:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից 3 հոգի, գիտակցության չգալով մահացել են: 

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածները Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչներ էին։

Կիսվել