Ողբերգական ավտովթարից մահացած ուղևորներից մեծ մասը երիտասարդ էին
Ողբերգական ավտովթարից մահացած ուղևորներից մեծ մասը երիտասարդ էին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է այսօր Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած և տուժած քաղաքացիների անուն–ազգանունների սկզբնատառերն ու տարիքը։
Ըստ հաղորդագրության` 4 մահացածները 15, 18, 19 և 47 տարեկան քաղաքացիներ են։
Ավտովթարի հետևանքով տուժել է 7 քաղաքացի. Հ. Մ.–ն ծնված 1996 թ.–ին, Գ․ Գ․–ն ծնված 2002 թ.–ին, Խ․ Խ․–ն ծնված 1999 թ.–ին, Ֆ․ Ռ․–ն ծնված 2002թ.–ին, Պ․ Ե․–ն ծնված 2003թ.–ին, Զ․ Լ.–ն ծնված 2007 թ. –ին, Կ․ Ա․–ն ծնված 2004թ.–ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը: