ՄամուլՏեսանյութ

«Ո՞ւր են հայերը». 150 հոգանոց թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի (Տեսանյութ)

«Ո՞ւր են հայերը». 150 հոգանոց թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի (Տեսանյութ)

Ֆրանսիայի Լիոն քաղաքում հարյուրավոր թուրքեր գիշերը պարետային ժամի պայմաններում փողոց են դուրս եկել՝ որոնելով հայերի բիզնես տարածքներ, դրանք ավերելու նպատակով:

Նշենք, որ հայերը Ֆրանսիայում ճանապարհ էին փակել, պահանջում են, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը:

ֆրանսիա բողոքի ակցիա

Ակցիայի ժամանակ մի քանի հոգի հարվածել են հայերին։ Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ հարձակվողները եղել են թուրքեր, նրանց ձեռքին եղել է մուրճ։

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ որոշել եմ անեն օր նմանատիպ ցույցեր անել, իսկ հաջորդը լինելու է ավելի մեծ ու հզոր. «Մեր մարդկային լեզուն չեն հասկանում, դրա համար մենք կսկսենք անհանգստացնել բոլորին, կխախտենք իրենց անդորրը, կփչացնենք իրենց տրամադրությունը, որովհետեւ մենք զինվորներ ենք կորցնում: Նրանք մեր զավակներն են, մեր ընտանիքի անդամներն են:

Տեսանյութը ստորև

Կիսվել