ՄամուլՏեսանյութ

«Ո՞ւմ աչքն ենք հանել». «Ռոսիայի» դիմացի առեւտրականներին զգուշացրել են՝ տարածքը պետք է լքել (Տեսանյութ)

«Ո՞ւմ աչքն ենք հանել». «Ռոսիայի» դիմացի առեւտրականներին զգուշացրել են՝ տարածքը պետք է լքել (Տեսանյութ)

Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ռոսիա մոլ»–ի դիմաց, տարիներ շարունակ առեւտրով զբաղվողներին քաղաքապետարանից զգուշացրել են տարածքը մաքրել եւ լքել, ինչը առեւտրականներին զայրացրել է։

Տիկին Ալլան, որն այդ տարածքում հագուստ է վաճառում, չի պատրաստվում ենթարկվել պահանջին։

«Բավական է  ժողովրդին կոտորեն։ Որ խանութը մտնում ես՝ թանկություն  է, չենք կարողանում ապրել։ Ո՞ւմ աչքն ենք հանել, թուրքը մեր աչքն է հանել, ներսում էլ իրե՞նք են մեր աչքը հանում»,– News.am-ի հետ զրույցում վրդովված ասում է տիկին Ալլան։

rosia mol

Նրա խոսքով՝ քաղաքապետարանի ներկայացուցիչները մինչեւ վաղը ժամանակ են տվել տարածքն ազատելու համար։

Հարակից տարածքում ինչ–որ շինություն է կառուցվում։ Տիկին Ալլայի խոսքով ՝ դա նախատեսված է փողոցում առեւտրով զբաղվողների համար, սակայն թե երբ այն շահագործման կհանձնվի եւ ի՞նչ պայմաններով, առեւտրականները չգիտեն։

«Չգիտենք, եթե մեզ բաժին հասնի, ի՞նչ գին կդնեն, ամենակարեւորը հենց դա է»,– ասում է տիկին Ալլան։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել