Ո՞ր երկրում կարելի է քաղաքապետ դառնալ՝ հաղթելով պոկերում
ԱՄՆ Նյու-Մեքսիկո նահանգում օրենք կա, որ եթե երկու թեկնածու որևէ պաշտոնի համար հավաքել են հավասար ձայներ, արդյունքը որոշվում է ինչ-որ խաղով:
Այս օրենքի իրական կիրառման օրինակ եղել է 1998թ.-ին Էստանսիա քաղաքում: Քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված ընտրություններում Ջեյմս Ֆարինգթոնն ու Ջոան Կարլսոնը հավաքում են հավասար՝ 68 ձայն:
Օրենքի համաձայն, Ջեյմսն առաջարկում է պոկեր խաղալ, Ջոանը՝ զառ նետել: Արդյունքում սկզբում մետաղադրամով որոշեցին՝ որ խաղն են խաղալու, ինչի արդյունքում ընտրվեց պոկեր խաղը: Խաղի արդյունքում էլ Ջեյմսը հաղթեց՝ դառնալով Էստանսիայի քաղաքապետ: