ՄամուլՏեսանյութ

Ո՞վ է ընկել Արմեն Աբազյանի հետևից

Ո՞վ է ընկել Արմեն Աբազյանի հետևից

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը կարող է ազատվել իր պաշտոնից։ ArmLur.am-ի տեղեկություններով, այդ պաշտոնին նշանակվելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել։

Նա դատական համակարգում աչքի է ընկել նիստեր չկայացնելով եւ առհասարակ աշխատանքի չներկայանալով:

Սակայն Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Սիմոնյանին պատահական չեն նշանակել Կոմիտեի նախագահի տեղակալ: Մեր հավաստի տեղեկություններով դատավոր Անդրանիկ Սիմոնյանին մի քանի օր անց նշանակելու են ԱԱԾ փոխտնօրեն, որից հետո էլ կնշանակեն ԱԱԾ տնօրեն , ինչպես եղավ Արգիշտի Քյարամյանի դեպքում։

Անդրանիկ Քոչարյան

ArmLur.am-ի տեղեկություններով Արմեն Աբազյանի դեմ է դուրս եկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ կապված իր եղբորորդու պատմության հետ։

Այվազյանը չի ենթարկվում Քոչարյանին: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին դեմ է նաև Արսեն Թորոսյանը, քանի որ վերջինիս մասով մի շարք բացահայտումներ կան։

Տեսանյութը ստորև

Կիսվել