Մամուլ

Շրջանավարտների անհավանական արկածները Երևանում․ շրջում էին պատուհաններից ու «լյուկերից» կախված (Տեսանյութ)

Շրջանավարտների անհավանական արկածները Երևանում․ շրջում էին պատուհաններից ու «լյուկերից» կախված (Տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է․ Ինչքան էլ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը և պարեկային ծառայությունը հորդորեն ծնողներին, որ այսօր՝ հանրապետությունում Վերջին զանգի կապակցությամբ տրանսպորտային միջոցները չտրամադրեն դպրոցականներին, միևնույնն է, գտնվում են վայ-ծնողներ, ովքեր կարծես թե կամ միտումնավոր, կամ անգիտակցաբար մեքենաները տալիս են երեխաներին՝ չմտածելով հետևանքների մասին։

Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը նաև բազմիցս հորդորել է, որ երեխաները ավտոմեքենաներից դուրս չկախվեն, ինչպես նաև գլուխները դուրս չբերեն «լյուկերից»։

Այսօր՝ մայիսի 26-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում Mercedes G մակնիշի 01MZ500 համարանիշի, Mercedes S550 մակնիշի 21 DN 221 համարանիշի, Mercedes C 200 մակնիշի 06PP088 համարանիշի ավտոմեքենաները միասին շրջում էին, իսկ պատուհաններից ու «լյուկերից» հավանաբար շրջանավարտներ էին կախվել՝ առաջին հերթին վտանգ ստեղծելով իրենց կյանքին ու առողջությանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել