Աշխարհ

Շվեդիայում չիպավորված մարդկանց թիվը հասնում է 4 հազարի

Շվեդիայում այս տարվա գարնանից սկսվել է բնակչության զանգվածային չիպավորումը: Մարդիկ իրենց ձեռքի բութ մատի և ցուցամատի միջև տեղադրում են փոքրիկ մի միկրոչիպ, որը փոխարինում է բոլոր պլաստիկ քարտերին ու ամեն հնարավոր բանալիներին, այդ թվում մուտքերի թույլտվություններին, որոնք նրանք սովորաբար կրում են իրենց հետ:

Եթե մեկ տարի առաջ այս կերպ ապրում էր մոտ 100 մարդ, ապա հիմա, ըստ Daily Mail-ի վերջին տվյալների, այդ թիվը գերազանցում է 4 հազարը և շարունակում նպատակային աճ գրանցել:

Գիտնականները համարում են, որ Շվեդիայում տվյալ սարքը շվեդ ժողովրդի համար ճանապարհ կբացի դեպի նոր թվային դարարշրջան: Սարքերի վրա չկա GPS, հետևաբար մարդուն հետևել հնարավոր չէ, սակայն որոշ մասնագետների կարծիքով, սա ընդամենը ժամանակի խնդիր է:

Հնարավոր է՝ ամեն բան կսկսվի խոշոր ընկերություններից, որոնք կկարողանան հետևել իրենց աշխատակիցների տեղաշարժին: Այլապես ինչո՞ւ են որոշ ընկերություններ նման ծառայություններ մատուցում անվճար հիմունքներով: Մեկ բառով, «Մեծ Եղբայրը հետևում է քեզ»:

Ժամանակի հետ ավելի շատ երևույթներ և կատարվող իրադարձություններ սկսում են վկայել, որ ապրում ենք վերջին ժամանակներում: 

Կիսվել