Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում. Սիրուշո
Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում. Սիրուշո
Սիրուշոն հանդես է եկել հրապարակմամբ` պատմելով իր զբաղվածության մասին։
«Վերջին տարիներին ուշադրությանս ու ժամանակիս մեծ մասը երեխաների հետ էր, և աշխատանքը արդյունքում մղվում էր հետին պլան:
Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում, կամ հետո վերականգնվելու պրոցես անցնում, ու այն աշխատանքն էլ, որ անում էի այդ ընթացքում հիմնականում եղել է քնի ու հանգստի հաշվին։
Հիմա, 3 երեխա հետո, երբ վերջնական ձևավորել ենք մեր ընտանիքը, և տղաներն ավելի մեծ են, փորձում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին ու ինձ:
Իրենք էլ իրենց դպրոցական և ընկերական զբաղվածությունն ունեն, և ժամանակը կարողանում ենք ճիշտ բաժանել:
Օրվաս ու կյանքիս մեծ մասը միևնույն է իրենցն է»։