Մամուլ

Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը

Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը

Գորիսիս փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Էսօր Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը։ Ինձ միշտ թվացել է, եթե ունես կամքի ուժ ու պատրաստ ես գնալ մինչև վերջ, ուրեմն կարող ես հաղթել:

Պարզվում է`  այդքան էլ այդպես չէ։ Պատերազմի օրերին  Աշխարհապետը միշտ ամենաշատն էր ոգևորում,  որ գալիս էր համայնքապետարան բոլոր դռները բացում էր,  բոլորին ջերմ բարևում ու միշտ հարցնում էինք` հը ի՞նչ կա, մի գոտեպնդող բան պիտի ասեր ու հումորն էլ անպակաս էր։

shurnux tner

Էսօր տագնապ կար ձայնի մեջ, հիասթափություն ու մեծ ցավ։ Խառը, դաժան իրականությունից սիրտդ լցվում է։

Սովորաբար միշտ ապագան է անհանգստացնող, բայց հիմա մտածում եմ` ինչպիսի՞ն  կլիներ մեր ներկան»։

Նշենք, որ երեկ Գորիս համայնքի ավագանու անդամ Արարատ Աղաբեկյանն այրել էր Շուռնուխում գտվող իր տունն ու ուղիղ եթերով դիմել Նիկոլ Փաշինյանին։

Տեսանյութը ստորև

Կիսվել