Մամուլ

«Շուշիում երեք-չորս հայ պաշտոնյաների առանձնատներից բացի, ոչ մի բան չի կառուցվել». Ալիև

«Շուշիում երեք-չորս հայ պաշտոնյաների առանձնատներից բացի, ոչ մի բան չի կառուցվել». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Շուշիում հինգաստղանի հյուրանոց կկառուցվի այն նույն տեղում, որտեղ անավարտ էր մնացել Արցախի խորհրդարանի շենքի շինարարությունը:

«Շուշի քաղաքը դեռ գտնվում է քանդված վիճակում: Եթե Շուշին հայկական քաղաք է եղել, ապա ինչո՞ւ է այն այս վիճակում, ինչո՞ւ ոչ մի շինություն չի կառուցվել»,- հայտարարել է Ալիևը՝ Շուշիում ունեցած իր ելույթի ժամանակ:

ilham aliev

Նրա խոսքով՝ քաղաքում երեք-չորս հայ պաշտոնյաների առանձնատներից բացի, ոչ մի բան չի կառուցվել: Նա անդրադարձել է նաև Շուշիում գտնվող աղբյուրներին. «Եթե դա հայկական քաղաք էր, ինչո՞ւ եք չորացրել բոլոր աղբյուրները»:

Նշենք, որ երեկ Ալիևներն այցելել էին Շուշի և Վարանդա։

Կիսվել