Մամուլ

Շորժայի լողափից օտարերկրացիները թիանավակով հեռացել են՝ չկարողանալով վերադառնալ ափ, օգնության են հասել փրկարարները

Շորժայի լողափից օտարերկրացիները թիանավակով հեռացել են՝ չկարողանալով վերադառնալ ափ, օգնության են հասել փրկարարները

Հունիսի 26-ին՝ ժամը 17:14-ի,ն Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել ռետինե թիանավակը և երկու օտարերկրացիների։