Խոհանոց

Ինչպես տնային պայմաններում պատրաստել Շոկ մանժե

Ինչպես տնային պայմաններում պատրաստել Շոկ մանժե

Սառեցված վիճակում այս աղանդերը նման է պաղպաղակի, իսկ երբ հալվում է, ավելի շատ սուֆլեի է նման։ Նրբաճաշակ, բայց միևնույն ժամանակ պարզ աղանդերը արժանի ավարտ կլինի ցանկացած տոնական խնջույքի կամ ընտանեկան ընթրիքի համար:

Շոկ մանժե հրաշալի բաղադրատոմս՝ արագ և համեղ:

Բաղադրությունը՝

Ձու – 3 հատ

Շաքարի փոշի – 7 գրամ

Սերուցքային կարագ (սենյակային ջերմաստիճանի) – 100 գրամ

Սև շոկոլադ – 100 գրամ

Կոնյակ – 1 ճաշի գդալ

Շոկ Մանժե

Պատրաստման եղանակը՝

Ձվի դեղնուցն ու սպիտակուցն առանձնացնել: Սպիտակուցը լցնել տարրայի մեջ ու լավ հարել, այնքան մինչև սպիտակ զանգվածի վերածվի, այնուհետ ավելացնել շաքարի փոշին ու շարունակել հարել:

Կաթսային մեջ ջուր լցնել դնել գազօջախին, որպեսզի եռա: Շոկոլադը դնել երկաթյա տարրայի մեջ ու թողնել գոլորշու վրա այնքան մինչև հալվի:

Կարագն ու դեղնուցը լավ հարել՝ ստանալով միասեռ զանգված: Այնուհետ ավելացնել կոնյակն ու շոկոլադը:

Ստացված զանգվածին ավելացնել սպիտակուցից ու շաքարի փոշուց ստացված զանգվածն ո շարունակել լավ խառնել: Այնուհետ լցնել պաղպաղակի տարրաների մեջ ու 2 ժամ թողնել սառցախցիկում:

Մատուցելիս զարդարել քերած ընկույզով:

Կիսվել