Մամուլ

«Շմայսի» եղբայր «Լոլոն» Փարաքարի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել մոր ու դստերը. մայրը տեղում մահացել է

«Շմայսի» եղբայր «Լոլոն» Փարաքարի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել մոր ու դստերը. մայրը տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 19։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 57-ամյա Լևոն Մովսիսյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում՝ Փարաքարի դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով կին հետիոտնը տեղում մահացել է, իսկ աղջիկ հետիոտնը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է նախ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

vraert niva

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել են մարզի քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը և Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Գաբրիելյանը։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննչական բաժնի պետի տեղակալ Գ. Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը եղել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր՝ «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի եղբայրը՝ «Լոլո» մականվամբ Լևոն Մովսիսյանը, ով դեպքից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Քննչական բաժնի պետի տեղակալի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը մայր ու դուստր են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։

Կիսվել