Շղթայական ավտովթար Ազգային ժողովի դիմաց
Շղթայական ավտովթար Ազգային ժողովի դիմաց
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` նոյեմբերի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։50-ի սահմաններում Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային։
Վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է Mercedes-ին, Mercedes-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է Toyota-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։