Մամուլ

Շենգավիթում հնչած կրակոցների հետևանքով մահացածը թաղային հեղինակություն է

Շենգավիթում հնչած կրակոցների հետևանքով մահացածը թաղային հեղինակություն է։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Շենգավիթում այսօր հնչած կրակոցների հետեւանքով մահացածը թաղային հեղինակություն 43-ամյա Համբարձում Առաքելյանն է։

Ավելի վաղ նշել էինք, որ տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորվածը Շենգավիթում գործող «Մաքս» սուպերմարկետի սեփականատերն է։

Ըստ նախնական վարկածի՝ վիճաբանությունը տեղի է ունեցել նրա եւ Համբարձում Առաքելյանի միջեւ։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադեւոսյան փողոցում կրակոցներ են հնչել եւ կան վիրավորներ:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել