Շարժվեք ու բոլորն արձանագրեք. Սուրեն Պապիկյանը ոստիկանին հրահանգեց տուգանել դիմակ չկրող քաղաքացիներին
Շարժվեք ու բոլորն արձանագրեք. Սուրեն Պապիկյանը ոստիկանին հրահանգեց տուգանել դիմակ չկրող քաղաքացիներին
ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը քաղաքացիներին դիմակներ բաժանելու ընթացքում մոտեցավ ոստիկանին եւ հրահանգեց տուգանել դիմակ չկրող քաղաքացիներին։
«Այս ուղղությամբ բազմաթիվ քաղաքացիներ դիմակ չեն կրում։ Շարժվեք ու բոլորն արձանագրեք»,- ասաց նա։
Նշենք, որ փողոցում կային քաղաքացիներ, որոնք իրենց մոտ ունեին դիմակ, սակայն չէին կրում։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության անդամները Երեւանի տարբեր վարչական շրջաններում դիմակ են բաժանում:
Մասնավորապես, դիմակներ են բաժանում Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Ֆինանսների նախարար Արմեն Հայրապետյանը: