Շատ ուրախ եմ բոլոր նրանց համար, ովքեր հունի մեջ են և խնդիր չունեն դրա հետ․ Գայանե Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի էջում և կից գրել․
«Շատ ուրախ եմ բոլոր նրանց համար, ովքեր հունի մեջ են և խնդիր չունեն դրա հետ, բրավո։ Այնուամենայնիվ, իմ փոքրիկ հարցման մասնակիցների գերակշիռ մասի մոտ անկում է։
Ասեմ, որ դա որոշ չափով նորմալ է այս սեզոնին, քանի որ ձմեռը ցիկլի առումով դա ավարտ է, ամփոփում, հանգիստ, գույների պակաս, մինիմալիզմ, ռիթմի առումով ամենից դանդաղն է, շարժման առումով շարժում է ներքև, կյանքի ցիկլի առումով նման է ավելի ծերությանը։
Եվ բնական է, որ մարդը համապատասխան ձևով է արձագանքում, քանի որ մեր բիոռիթմերը որոշակիորեն համընկնում են երկրագնդի կենսաբանական ռիթմերի հետ։
Հետաքրքիր է իմանալ իհարկե, թե ով ինչ է անում այս դեպքում։ Ես իմ մեթոդներն ունեմ, որոնցով կարող եմ կիսվել, բայց ավելի հետաքրքիր միտք ունեմ։ Առաջարկում եմ միասին փորձել հունի մեջ ընկնել, քանի որ միասին ավելի հետաքրքիր է ու հաստատ ավելի հեշտ»։