Մամուլ

«Շատ անգամ խուսափել եմ ասել». Կարեն Անդրեասյան

«Շատ անգամ խուսափել եմ ասել». Կարեն Անդրեասյան

«Ինչպե՞ս եք քաղաքացիներին համոզելու, որ ընդդիմությանը քննադատող, ՀՀԿ-ին իր հավատարմությունը ցուցաբերող Գրիգոր Մինասյանն այլևս մտերիմ հարաբերություններ չունի նախկին իշխանությունների հետ»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, ի պատասխան օգտատերերից մեկի հարցին, նախարար Կարեն Անդրեասյանն այսպես պատասխանեց.

«Շատ անգամ խուսափել եմ դա ասել, ձեր եթերում կասեմ. 2015-ից հետո Գրիգոր Մինասյանը որևէ առնչություն չի ունեցել Միքայել Մինասյանի հետ. սա պատասխան է բոլոր մտահոգություններին»:

Գրիգոր Մինասյան

Հիշեցնենք` Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանը վարչապետ Փաշինյանի որոշմամբ, մեկ ամիս առաջ նշանակվել է Արդարադատության փոխնախարար:

Կիսվել