Մամուլ

Շատերի համար ընդունելի է Ռուսաստանում բանվորություն անելը, բայց անընդունելի՝ բանվորություն անել իրենց հարևանի հողամասում. Տեսանյութ

«Մեր մի շարք հայրենակիցների հոգեբանությունն իմանալով կարող եմ վարկած առաջ քաշել, որ շատերի համար ընդունելի կարող է լինել Ռուսաստանում հեռու մի տեղ, աչքից հեռու բանվորություն անել Իվան Իվանիչի հողամասում, բայց անընդունելի լինել բանվորություն անել իրենց գյուղացի, կամ դասարանցի, կամ հարեւան Արշոյի հողամասում»:

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր էջում՝ վերհիշելով մի տեսանյութ։ «Անցյալ տարի այս տեսանյութով սկսվեց «Մեր ժամանակների հերոսը» շարքը:

Գաղափարը ծագեց Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում, երբ չնախատեսված կանգառ կատարեցի Այգեհովիտ գյուղում եւ գյուղամիջում կանգնած մարդիկ ասում էին, որ աշխատանք չկա, իսկ քիչ անց մեզ մոտեցած եւ խոսակցությանը միացած Արշավիր Ահարոնյանը պնդեց, որ աշխատող չի կարողանում գտնել»:

Կիսվել