ԱշխարհՇոու-բիզնես

Շառլ Ազնավուրի ամուսնությունը՝ Փարիզի հայկական եկեղեցում (ֆոտո)

Շառլ Ազնավուրի երրորդ ամուսնությունը տեղի է ունեցել 1967 թվականին Լաս Վեգասում, որից հետո նաեւ՝ Ֆրանսիայի հայկական եկեղեցում։ Խոսելով երրորդ կնոջ՝ ազգությամբ շվեդ Ուլլա Տոպսելնի մասին Ազնավուրն նշել է․

«Հնարավոր չէ ամուսնանալ եւ նրան էլ ստիպել լինել նույնպիսին, ինչպիսին դու ես։ Անհրաժեշտ է գտնել փոխզիջումային տարբերակներ, միշտ ընտրել ինչպես ապրել եւ մտածել։ Հատկապես կարեւոր է ինչպես մտածել։ Ինձ համար դա դժվար չէ. ես տեսել եմ, թե ինչպես էին ապրում իմ ծնողները, չնայած, նրանց համար ավելի հեշտ էր, քանի որ նրանք երկուսն էլ հայ էին։

Ես հայկական ծագումով ֆրանսիացի եմ, իմ ծնողները հայկական եկեղեցու հետեւորդներ էին, իսկ Ուլլան շվեդուհի է եւ բողոքկանների ընտանիքից։ Դա մեզ չի խանգարում։ Բողոքականների մոտ ամեն ինչ հակիրճ է. նրանց մոտ ընդունված չէ ասել մի բան, մտածել մեկ այլ բան, ինձ դուր է գալիս բնավորության այդ գիծը»։

Aznavur amusnutyun

Կիսվել