ՄամուլՏեսանյութ

Նրանք, ովքեր սխալ են գործել հանրության, քաղաքի ու ազգի հանդեպ՝ պետք է պատասխան տան․ Արմեն Սարգսյան

Նրանք, ովքեր սխալ են գործել հանրության, քաղաքի ու ազգի հանդեպ՝ պետք է պատասխան տան․ Արմեն Սարգսյան։ Այս մասին այսօր 1988 թ-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցի առիթով Գյումրի այցելության ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արեմն Սարգսյանն՝ ընդգծելով, որ այդ հարցին կարող է պատասխանել, նա ով այս տարիներին պատասխանատու է եղեկ դրա համար։

«Սակայն կարծում եմ, որ դրա համար պատասխանատու է մեր ամբողջ ժողովուրդը։ Իրականում պետք է չմոռանանք պատմությունը, 88-ի ողբերգության կողքին կար նաև Ղարաբաղի անկախության և ընդհանրապես մեր ազգի գույության համար պայքարը՝ պատերազմ, դժվարություններ, փակված ճանապարհներ, երկիր, որը չուներ բանակ, չուներ դրամ, Կենտրոնական բանկ, ուներ երիտասարդ առաջնորդներ, ովքեր պետք է սովորել կառավարել երկիրը։

Ես շատ գնահատեցի մեր բոլոր այն հարյրենակիցներին, ովքեր բոլոր այս 31 տարիներին ապրել են Հայաստանի հյուսիսում, կորցրել են հարազատներին, տունը, ապրել են դոմիկներում, վագոններում, եթե անգամ բնակարան են ստացել՝ միևնույն է, քաղաքը կենդանի չի եղել, որովհետև միևնույն է մարդիկ միայն բանկարանով չեն ապրում, միայն տուն գնալով ու տանը քնելով չեն ապրում, եթե աշխատանք չկա, եթե ուրախություն չկա։

Մինչդեռ սա քաղաք է, որ դարերով հոգի է ունեցել, և այդ հոգին սառել էր։ Մենք էլ զբաղված լինելով տարբեր հարցերով գուցե մեղավոր ենք եղել, որ ինչ որ պահի ավելի եռանդ, ժամանակ ու սեր չենք ներդրել Գյումրիում։ Հիմա ես հանրապետության նախագահն եմ, կա վարչապետ, նոր կառավարություն, կարծում եմ, նոր վերաբերմունք կա արժեքներին և կարծում եմ՝ հիմա մենք պետք է պատասխանատու լինենք, որ կյանքը վերադառնա այս քաղաք»,-ասաց Սարգսյանն՝ ընդգծելով որ կյանքը միայն շենքը վերակառուցելը չէ, կամ աշխատանք ստեղծելը, այլ ուրախությունը վերադարձնել այս քաղաք։

Անդրադառնալով քրեական գործերի հավանականությանը՝ նա նշեց, որ պամության ընթացքում բոլոր նրանք, ովքեր սխալ են գործել իրենց ընտանիքի, հանրության, քաղաքի ու ազգի հանդեպ՝ պետք է պատասխան տան:

Մանրամասները տեսանյութում

Կիսվել