Նրանց հրապարակված թիվը սուտ է․ որքան զոհ ունենք ըստ ծնողի
Նրանց հրապարակված թիվը սուտ է․ որքան զոհ ունենք ըստ ծնողի
Hraparak.am-ը գրում է․ Մենք երեկ տեսանք, որ ինքնաբուխ ինչքան մարդ հավաքվեց այստեղ։ Անկեղծ եմ ուզում լինել ու ասել, որ ինքս զարմացած էի։ Դա մեզ իրոք տվեց շատ մեծ հույս։ Այսինքն՝ մեր ժողովրդի խելամտությունը կզարթնի ու մենք նորից հրաշքով կփրկվենք։
Մենք ոչ միայն մի ժողովուրդ ենք, որը ունի հինգ հազար տարվա պատմություն, այլ նաև ժողովուրդ ենք, որ համաշխարհային հանրությանը ահռելի արժեք։ Մենք ուղղակի իրավունք ինքնասպան լինելու։
Այս մասին քիչ առաջ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկած հերթական հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը։
«Սիրելի ժողովուրդ, դուք պահանջ եք դրել, մենք զուտ այստեղ եկել ենք այդ պահանջը ինչ-որ ձևով բավարարելու համար։ Եթե դա ստացվի, ապա մենք շնորհակալ լինենք։ Եթե չստացվի, պետք է փորձենք այնքան, մինչև կարողանանք մեր երկիրը հանել այս խայտառակ վիճակից։
Կարծում եմ, որ այլևս ոչ մեկի համար հարցական չէ, որ Փաշինյանի իշխանության մնալու յուրաքանչյուր օր մեր պետության համար պարզապես աղետ է։
Բոլոր այն պնդումները, թե մեր այս ակտիվությունը ավելի վտանգավոր է դարձնում մեր սահմանների վիճակը, դա մեզ հուսահատեցնելու հերթական փորձն է։ Որ պահից Փաշինյանն ու իր խունտան հեռանան, այդ վայրկյանից մեր երկիրը միանշանակ կդառնա ավելի անվտանգ։
Բոլորով մեր ձեռքը կվերցնենք բանակի կառավարումը, շատ արագ այնտեղ կնշանակենք արհեստավարժ ղեկավարների, որոնք հաշված օրերի ընթացքում մեր բանակը կբերեն նախկին վիճակին ու կկարողանանք լուրջ հակահարված տալ թշնամուն։
Այս պատերազմը ընթանում է նույն 44-օրյա պատերազմի սցենարով։ Ընդամենը երկու օրում մենք ունենք 300-ից ավելի զոհեր։ Իրենք այլ թիվ են նշում, բայց դա սուտ է։
Մենք ունենք մեծ թվով գերիներ ու անհետ կորածներ։ Եթե այսպես շարունակվի մեր գենոֆոնդը կվերջանա»,- հավելեց նա։
Տեսանյութը ստորև