Նոր ուժային կառույց է ստեղծվում. Փաշինյանի հատուկ հանձնարարականով լուրջ զարգացումներ կլինեն․ «Փաստ»
Նոր ուժային կառույց է ստեղծվում. Փաշինյանի հատուկ հանձնարարականով լուրջ զարգացումներ կլինեն։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, կառավարությունում ձեւավորվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որն իր իրավասություններով ու գործունեության շրջանակներով բավական ուշագրավ մարմին է. այն չի ենթարկվում որեւէ գերատեսչության, այլ ՝ ուղղակի վարչապետին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս կառույցի առումով Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականով առաջիկայում լուրջ զարգացումներ տեղի կունենան. մասնավորապես նախատեսվում է կառույցի ներկայացուցչություններ ունենալ ՀՀ բոլոր մարզերում, ինչպես նաեւ առանձին մասնաճյուղեր՝ խոշոր քաղաքներում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը նախատեսում է այնտեղ ընդգրկել ոչ քաղաքականացված, բայց իրեն հավատարիմ կադրեր, ներկայումս ընթանում է խորհրդի կազմի «քասթինգը»։
Ըստ լուրերի՝ այս խորհուրդը վերահսկման լուրջ գործիքակազմ է ունենալու, ավելի շատ հարելու է ուժային բլոկի կառույցների շարքին, իսկ կազմում կընդգրկվեն փորձառու եւ որոշակի կենսափորձ ունեցող ապաքաղաքական անհատներ։
Այս բլոկի համակարգման աշխատանքները, մեր տեղեկություններով, վերահսկում է անձամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։