Նոր բնակարան՝ առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողի ընտանիքին
Նոր բնակարան՝ առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողի ընտանիքին
Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.33՝ 69.55 քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարել 2016թ. ապրիլին, ռազմական գործողությունների ժամանակ Արցախում զոհված երևանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին (հայրը՝ Ֆահրադ Մկրտչյան, մայրը՝ Նարինե Կիրակոսյան)։
Որոշման նախագիծը հիմնավորվել է այն հանգամանքով, որ զոհված զինծառայողի ծնողները ներկայում բնակվում են 43.8 քմ մակերեսով բնակելի տանը, որտեղ նրանց հետ համատեղ ապրում է ևս 19 անձ:
Զոհված Սասուն Մկրտչյանի ընտանիքի կեցության համար ավագանու սույն որոշմամբ կապահովվեն բնակարանային անհրաժեշտ պայմաններ: