«Նման մակարդակի հանդիպումները սպոնտան չեն լինում». Լևոն Քոչարյան «Հրապարակ»
Նման մակարդակի հանդիպումները սպոնտան չեն լինում: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ խոսելով մոր՝ Բելլա Քոչարյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին։
Ի՞նչ կարող եք ասել Ձեր մայրիկի և ՌԴ նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման մասին։
Հանդիպման փաստը, ինչպես գիտեք, հաստատել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: Ավելին ասել չեմ կարող:
Տեղյա՞կ էիք, որ ՌԴ նախագահը հանդիպելու է ձեզ հետ։
Կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, որ նման մակարդակի հանդիպումները սպոնտան չեն լինում:
Արդյոք հանդիպման նպատակը եղե՞լ է այն, որ ՌԴ նախագահը փորձի միջնորդել ՀՀ իշխանությունների մոտ Ձեր հայրիկին կալանքից ազատելու հարցում։
Չեմ կարող մեկնաբանել։
Արդյոք ՌԴ նախագահը մտադրություն ունեցե՞լ է անձամբ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու։ Հնարավո՞ր է՝ այդ հանդիպումն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, դրա համար է նա Ձեր մայրիկին հանդիպել։
ՌԴ նախագահի մտադրության մասին հարցի հասցեատերը, կարծում եմ, ես չեմ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում