Նիկոլ Փաշինյանը վտանգավոր խաղ է սկսում. Գևորգ Պետրոսյան
Նիկոլ Փաշինյանը վտանգավոր խաղ է սկսում. Գևորգ Պետրոսյան
Երբ պետության երրորդ դեմքը (ի պաշտոնե) դիտավորյալ չի կատարում օրինական դատական ակտը, թվում է, թե թքում է արդարադատության երեսին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Նիկոլ Փաշինյանը վտանգավոր խաղ է սկսում…
Երբ պետության երրորդ դեմքը (ի պաշտոնե) դիտավորյալ չի կատարում օրինական դատական ակտը, թվում է, թե թքում է արդարադատության երեսին…
Իրականում ինքը թքում է հուժկու քամուն ընդառաջ… հասկացաք հետեւանքը…
Վաղը, երբ ինքը հայցի դատարանի օգնությունը, մի ուրիշն էլ թքելու է իրեն պաշտպանող դատական ակտի վրա…
Ես վաղուց դադարել եմ զարմանալ Նիկոլի ամբարտավանության վրա…
Ինձ զարմացնում է Օնիկ Գասպարյանի կրավորական կեցվածքը…
Ինչո՞ւ այդքան խեղճ, ինչո՞ւ այդպես տկար…
Մի հրահանգով կարելի էր լուծել այս թնջուկը…
Ինչո՞ւ չարվեց… Բա ըտենց են պայքարո՞ւմ թշնամու դեմ… Իսկապես զարմացած եմ…»,- գրել է նա։