Նիկոլ Փաշինյանը մեր ինչի՞ն է պետք. նա ուղղակի ինչ-որ մի ձրիակեր է. Արմինե Ադիբեկյան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը մեր ինչի՞ն է պետք. նա ուղղակի ինչ-որ մի ձրիակեր է. Արմինե Ադիբեկյան (Տեսանյութ)
168.am-ը գրում է․ «Քանի այս քայլող թյուրիմացությունն իշխանության է, Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի անելու, որ իրավիճակը շտկի: Ասեմ ավելին՝ ՀՀ իշխանություններն անգամ Հայաստանի հարավային տարածքներին չեն տիրապետում և չեն բարձրաձայնում, որ ՀՀ-ն կանգնած է Սյունիքը կորցնելու շեմին, որ մենք գյուղեր են, որ հանձնում ենք, տարածքներ են, որ նվիրում ենք:
Էլ ի՞նչ Արցախի մասին ենք մենք խոսում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են՝ Սյունիքում խնդիր չկա, նա արձագանքեց. «Իրենց համար խնդիր չկա, իրենց համար խնդիրը կսկսվի այն ժամանակ, երբ կկտրվի իրենց պարգևավճարը, և կհայտնվեն դատարանի առջև՝ պետական դավաճանության համար:
Այդ պահից է իրենց համար խնդիրը սկսվելու: Քանի դա չկա՝ իրենք խնդիր չեն տեսնում, որովհետև իրենք իրենց եկամուտների գլխին են և իրենց երեխաների ապագայի կառուցման խնդիրներն են լուծում, ուրիշ խնդիր չունեն»:
ՀՀ ԱԱԾ-ն ներկայացրել է հերթական նախագիծը, որով առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, ինչպես նաև սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
Իսկ հիմնավորման մեջ ասվում է, որ «Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով, չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին՝ վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս»:
ԱԱԾ այս նախագծի վերաբերյալ Արմինե Ադիբեկյանն ասաց. «Սա վառ ապացույցն է նրա, որ ՀՀ իշխանությունները սպասարկում են երրորդ, չորրորդ երկրների շահերը, այսինքն՝ Ադրբեջանի, որովհետև մենք չգիտենք՝ Ադրբեջանն ի՞նչ է կառուցելու մեր տարածքում, Թուրքիան ի՞նչ է կառուցելու մեր տարածքում, իսկ ռուսական զորքն ի՞նչ է կառուցում մեր տարածքում, կարող է՝ բիոլաբորատորիաներ են կառուցում, կարող է՝ ուրանի հարստացման գործարաններ են դնում, դուք ի՞նչ գիտեք, ո՞վ է դա կառավարում:
Եթե ԱԱԾ-ն զբաղված է միայն նրանով, որ սպասարկում է Փաշինյանի քմահաճույքները, եթե ոստիկանությունը զբաղված է Բաղրամյանում ցուցարարներին հսկելով, դուք ի՞նչ գիտեք՝ ինչով են զբաղվում օտարերկրյա ռազմական ներկայացուցիչները և ինժեներները մեր տարածքում, կամ ի՞նչ հիմքերով եք ինձ արգելում իմ երկրում ինչ-որ մի բան նկարել, եթե դա մեր պետական գաղտնիքը չէ:
Ես պարտավորվածություն չունեմ Ադրբեջանի, Թուրքիայի կամ Ռուսաստանի գաղտնիքները պահել և չտարածել, ես իմ երկրի առջև եմ պարտավոր: Եթե ՀՀ-ն այնտեղ ունի ինչ-որ գաղտնի բաներ, թող մեզ ասեն, որ սա մեր տարածքն է, մեր նախագծերն են, մեր փողերով, մեր բանակով հսկվող օբյեկտներ են: Եթե այնտեղ կանգնած է ռուսը, եթե այնտեղ ներդրված է Ադրբեջանի փողը, և կառուցում է Թուրքիայի աշխատուժը, ես ոչ մի պարտավորվածություն չունեմ այդ գաղտնիքը պահպանելու»:
Ադրբեջանի հարցերով փորձագետը նկատեց՝ Հայաստանի տարածքում երեք օտար, նաև՝ թշնամական պետություն դասավորում են իրենց կյանքը և հեշտացնում իրենց տնտեսական կապերը, ամրապնդում իրենց ռազմական հնարավորությունները. «Այսինքն՝ Թուրքիան հեշտացրել է իր ելքն ու մուտքն Ադրբեջան՝ մեր տարածքով, և մենք ոչինչ դրա դեմ չենք կարող անել:
Ասեմ ավելին՝ օր է գալու, և մենք չենք կարողանալու նստել մեքենա և գնալ Մեղրի, մի դավթար թուղթ եք հավաքելու՝ ով եք դուք և ինչու եք գնում ձեր պապական գյուղն այցելելու կամ Արաքսի ափին ձուկ բռնելու: Այսինքն՝ ես ուզում եմ մի բան հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանը մեր ինչի՞ն է պետք. Ռուսաստանը մեր սահմանն է պաշտպանում, Ադրբեջանը փող է ներդնում, Թուրքիան այդ ամենը կառուցում է, Փաշինյանն ո՞ւր է, իր գործը ո՞րն է: Այսինքն՝ նա ուղղակի ինչ-որ մի ձրիակեր է, որը մեզ հանձնեց այդ թշնամական երկրներին, և վերջ, մեզ արդեն պետք չէ: Թող վեր կենա՝ գնա»:
Դիտարկմանը՝ Փաշինյանը փորձում է արտահերթ ընտրությունների գնալ, նա արձագանքեց. «Արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան այն ժամանակ, երբ Փաշինյանն իր ամբողջ քայլող զանգվածի հետ միասին լքեն իրենց իշխանությունը, կանգնեն դատարանի առաջ՝ որպես պետական դավաճաններ, էլ չեմ ասում՝ կոռուպցիոն գործերը պետք է բացահայտվեն, ընտրվեր ժամանակավոր ֆիգուր, որը կպատրաստեր ապագա ընտրությունները:
Այսինքն՝ ոչ թե Փաշինյանը պետք է հունիսի ընտրությունները կազմակերպեր, այլ անկախ մի ֆիգուր, որը չէր մասնակցելու այդ ընտրություններին: Իսկ Փաշինյանի կազմակերպած ընտրությունների արդյունքը լինելու է այն, որ մենք ևս մի քանի տարի այս քայլող թյուրիմացության քմահաճույքներով ապրենք, պետականություն կորցնենք: Նա պարտադիր դիմելու է վարչական ռեսուրսների, կեղծելու է ընտրությունները»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում