Մամուլ

Նիկոլ Փաշինյանը խոսել է իր երեխաների Հայաստանը լքելու լուրերի մասին

Նիկոլ Փաշինյանը խոսել է իր երեխաների Հայաստանը լքելու լուրերի մասին

«Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել հայ ժողովրդի դեմ։ Տարածվում է ամենատարբեր սուտ և կիսասուտ տեղեկություն, և սրա նպատակը մեր ժողովրդի շրջանում խուճապ ստեղծելն է»,- տեսաուղերձի ժամանակ հայտարարեց ՀՀ վարաչպետը։ Նրա խոսքով՝ այժմ առաջնային խնդիրը Հայաստանի և Արցախի շուրջ կայունության և անվտանգության հաստատումն է։

«Արդեն մեկ ամիս ստահոդ լուրեր են շրջանառվում նաև իմ ընտանիքի մասին, իբր երեխաներս Հայաստանը լքել են։ Պատերազմի մեկնարկից մինչ օրս իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ։

Աննա Հակոբյան Նիկոլ Փաշինյան

Արդեն ամենօրյա լրահոսի մաս է դարձել արտերկրում մեր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունները, և սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք, մինչդեռ պիտի իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա․ քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ»։

Կիսվել