Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Դիանա Մնացականի Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել։