Նիկոլի ավտոշարասյունը կառավարական առանձնատուն շարժվել է «ավտոմատավոր» ԱԱԾ-ականների վազքի ներքո. Խամոյան
Նիկոլի ավտոշարասյունը կառավարական առանձնատուն շարժվել է «ավտոմատավոր» ԱԱԾ-ականների վազքի ներքո. Խամոյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Երեկ տեսել եք, թե ոնց մեզ փախնելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը ընդմիջման անվան տակ ճողոպրեց նիստերի դահլիճից, բայց դա դեռ ամենը չէ։ Իմանալով, որ Բաղրամյան պողոտայում բազմությունը կրկնապատկվել է, ոչ թե ընդամենը հեռանում է շենքից, այլ բառիս ուղիղ իմաստով էվակուացվում։
Ցավոք, դա դուրս է մնացել տեսախցիկների տեսադաշտից։
Ուրեմն, մեր «դուխովը», հերիք չէ շրջապատված է լինում անվտանգության տասնյակ աշխատակիցներով և մեքենաներով, ԱԺ էր կենտրոնացրել շուրջ 3000 ոստիկան, ամբողջ Դեմիրճյան փողոցը գրեթե 20 րոպե անգամ հետիոտների համար է փակ պահել, տոտալ «մաքրել են» նաեւ փողոցն ամբողջ երկայնքով։
Մահաբեր ավտոշարասյունն էլ Դեմիրճյանով դեպի կառավարական առանձնատուն շարժվել է «ավտոմատավոր» ԱԱԾ-ականների վազքի ներքո»։