Մամուլ

«Նիկոլի «անտիծառուկյան» օպերացիան կտապալվի». Գագիկ Համբարյան

«Նիկոլի «անտիծառուկյան» օպերացիան կտապալվի»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սանձազերծված «անտիծառուկյան» օպերացիան, որքան հասկանում եմ, ձախողման շեմին է…

Հասարակության մեծ մասն ուղղակի արհամարհեց Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ տեղադրված հոդվածը՝ համապատասխան դատավճռի զետեղումով…

Նիկոլը մի բան հաշվի չէր առել, որ, նախ այդ խոսակցությունները Ծառուկյանի վերաբերյալ, շատ վաղուց են գնում և երկրորդ՝ կա դատավճիռ, որը չեղարկում է Ծառուկյանի դեմ առաջին վճիռը…

Ամեն դեպքում, եթե իրականությանը համապատասխանում են որոշ ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են Ծառուկյանի տան մոտ բողոքի ակցիաներ կազմակերպել՝ հակածառուկյանական պաստառներով և հանրային ընդվզումի տեսարաններ են բեմականացնելու, ապա դա ցույց է տալիս, որ իշխանությունները տանուլ են տվել իրենց հակածառուկյանական քաղաքականությունը…

Հետաքրքիր է, ասենք ինչ-որ զանգված հավաքվեց Ծառուկյանի տան մոտ…Հետո, ի՞նչ… Դրանից Ծառուկյանը կամ ինչ-որ մեկը պետք է դադարեցնի՞ իր քաղաքական գործունեությունը…

Ժամանակին ներկայիս վարչապետի ամենասիրված գործարար Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները ամենավերջին «փաստագրված» վիրավորանքներն էին տալիս նախընտրական քարոզարշավով Մալաթիայի բակերում շրջող ընդդիմադիր Նիկոլին…

Իշխանությունների կողմից «Ռուբիկոնն անցնող» Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված արշավը ևս մեկ ապացույց է, որ Նիկոլը և իր թիմը իշխանությունն իրենց ձեռքում պահելու համար ամեն ինչի ընդունակ են…»։

Կիսվել