ՄամուլՏեսանյութ

«Նիկոլին չէին բերի, եթե Ժիրոն խաղեր չտար». Պավել Մանուկյան

«Նիկոլին չէին բերի, եթե Ժիրոն խաղեր չտար». Պավել Մանուկյան

«Մի օր մեր տան մեջ սանիկս ասեց՝ քավո՛ր, Սեֆիլյան Ժիրոն սիոնսիտ է: Խեղճ հարիֆի գլխին պոպոք էր, որ ջարդեցի՝ տնից վռնդելով: Հետո իմ մարտական ընկերներից շատերն ինձ ասացին, որ Ժիրոն էլ, Ժիրոյին բերողն էլ ջհուդների մարդիկ են, ու այդ ասողների հետ կռիվ եմ արել, թե՝ էս ի՞նչ եք ասում՝ չպատկերացնելով հարցի խորությունը»։

Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը:

Նրա խոսքով, 2016-ի ՊՊԾ գնդի գրավման օրերին «Ժիրայր Սեֆիլյանն առեղծվածային պայմաններում դուրս է գալիս շատ արագ, հրամանատարն անցնում է արագ գործողությունների և հայտարարում է, որ «մենք նեցուկ պիտի ըլլանք Նիկոլ Փաշինյանին»:

Պավլիկ Մանուկյան

Բանախոսի պնդմամբ, Սեֆիլյանը «խաղեր» էր տալիս օրվա իշխանությունների և Փաշինյանի հետ իրենց թիկունքում այլ օրակարգ ունենալով, որի արդյունքը պետք է լիներ իշխանության գալը: Ըստ Մանուկյանի, 2018-ի հեղափոխությունը պետք է տեղի ունենար 2016-ին, սակայն հենց ինքն է խանգարել դրա չիրականացմանը:

Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում

Կիսվել