Նիկոլին բացահայտ գովաբանում է 10-ից 1,5-ը, նույնիսկ 2-ին չի ձգում. Արթուր Դանիելյան
Նիկոլին բացահայտ գովաբանում է 10-ից 1,5-ը, նույնիսկ 2-ին չի ձգում. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«2018-ի աշնանը հատուկ գնացել էինք մարզեր, որ հասկանանք ժողովրդի տրամադրությունը, կհիշեք երևի` Մարալիկը… բան…
Ուրեմն էն ժամանակ Նիկոլին հավանում էր 100%-ը: Բառացիորեն 100-ից 100-ը: Եթե հազար հոգու հետ խոսեինք, կարող ա մի քանի հոգի ընդդիմանար:
Հիմա, մեկ ու կես տարի անց, Նիկոլին բացահայտ գովաբանում է 10-ից 1,5-ը, նույնիսկ 2-ին չի ձգում: Ասածս ինչ ա՝ ժողովուրդը երբեք չի սխալվում, չէ՞:
Ձեր արևին պոպուլիզմով շուստրիություն էիք ուզում անել, դուք պոպուլիզմ չեք տեսել: Հեսա տեսեք ժողովուրդը ինչեր ա ուզելու… Ես էս ժողովրդի ջանին մեռնեմ»։