Նիկոլը սկսել ա իր սխալները ժողովրդի վրա բարդել․ Մենուա Հարությունյան
Նիկոլը սկսել ա իր սխալները ժողովրդի վրա բարդել․ Մենուա Հարությունյան
Քաղաքագետ Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սեփական սխալները նախկինների վրա բարդելով կրուտիտ լինելը էլ չի աշխատում՝ դրա համար էլ Նիկոլը սկսել ա իր սխալները ժողովրդի վրա բարդել…
Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում ա՝ Նիկոլին աստվածացնող ժողովուրդը, հիմա արդեն Նիկոլից հիասթափվելով, ինքը իր սխալը հասկանում ա՞, թե՞ ժողովուրդն էլ ամեն բանում միայն Նիկոլին ա մեղադրում…
Ինձ հետաքրքրում ա՝ Նիկոլից հիասթափվող ժողովուրդը հիմա էլ նոր ստախոս է՞ փնտրում, որ գա հիմա էլ Նիկոլից ազատի, թե՞ սկսում ա հասկանալ, որ պետությունը ոչ թե կառավարվում ա էմոցիաներով, փողոցից ու ժողովրդի անունից, այլ՝ սահմանադրությամբ ու օրենքներով….
Այո, իմ ժողովուրդ, դու խաբված ես ,բայց դու եթե չհասկանաս ու չգիտակցես նաև քո սխալները, դարձյալ խաբվելու ես նոր նիկոլների կողմից….»։