Նիգավանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացած քաղաքացիների թիվը հասավ 2-ի
Նիգավանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացած քաղաքացիների թիվը հասավ 2-ի
Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցների հետեւանքով մահացած քաղաքացիների թիվը հասավ 2-ի։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, հողաթափեր, բոթաս, ակնոց, փայտ, որսորդական կրակված պարկուճներ:
ՀՀ ոստիկանությունից էլ հայտնում են, որ Նիգավանում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է:
«Հունիսի 19-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան:
Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ:
Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին` պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»,- հայտնում են ոստիկանությունից: