Մամուլ

Ներդրվում է նոր՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը

Ներդրվում է նոր՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ներդրվում է պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

«Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվովճար սահմանելու իրավունք։

Ի դեպ, պատվովճարի չափը նախատեսում է սահմանել 5 մլն դրամ, որ տնօրինվում է ազատորեն»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման։

«Պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում այդ ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր ծառայության ժամկետում, և զինծառայողը պարտավոր է լինելու շարունակել զինծառայության չծառայած մասը»,- նշեց նախարարը։

Կիսվել